Աջափնյակում, Ֆուչիկի փողոցում վաճառվում է կամ վարձակալության է հանձնվում հասարակական նշանակություն ունեցող բազմաֆունկցիոնալ տարածք` 157 քմ մակերեսով: Այն գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում, որն ունի 2 առանձին մուտք` փողոցից և բակից։ Ունի երկկողմանի դիրք: Տարածքը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, օդորակիչ, ունի անհատական ջեռուցման համակարգ: Հարմար է ցանկացած տիպի գործունեության համար։ Այն ունի առանձին խոհանոց, ընդունարան, 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են: Շենքի մոտ կա բացօթյա կայանատեղի։ Ռիելթորական ծառայությունները այս գույքի գնման դեպքում մատուցվում են առանց միջնորդավճարի։