Ջրվեժում, Մելքոնյան փողոցում, վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, բնակելի մակերեսը` 323 քմ, հողատարածքը` 750 քմ: Տունը մասնակի վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ: Առանձնատուն: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, ունի 7-8 սենյակ, բաց պատշգամբ, 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Առկա է ավտոտնակ: Այգում առկա են պտղատու ծառեր, ունի խորդանոց և պահակատուն։ Ամբողջությամբ պարսպապատված է: Գտնվում է փողոցի 1-ին գծում, կա հնարավորություն կոմերցիոն տարածք օգտագործելու: