Երևանի Կենտրոն համայնքի Արգիշտի փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում և զբաղեցնում է 107 քմ մակերես: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ նորոգված է, առաստաղի բարձրությունը 3.5 մ է: Ջեռուցման համակարգը անհատական է։ Հովացումը կատարվում է օդորակչի միջոցով, հատակը պատված է բարձրորակ լամինատով, տեղադրվաց են մետաղապլատե պատուհաններ: Առկա է ջեռուցվող հատակ՝ հյուրասենյակում, միջանցքում, խոհանոցում և 2 սանհանգույցներում։ Բնակարանը միակողմանի դիրքով է, ունի առանձին խոհանոց, առկա է բաց պատշգամբ։ Շենքը տեսա/ձայնահսկվում է՝ կան տեսախցիկներ շենքի մուտքի դիմաց և ամեն հարկում: Շենքում առկա է 2 վերելակ, դոմոֆոն, կոմերցիոն տարածքներ։ Ունի մեքենայի համար նախատեսված բացօթյա կայանատեղի և խաղահրապարակ: