Ավան համայնքում, Հրաչյա Աճառյան փողոցում, քաղաքի նորակառույց բնակավայրում վաճառվում է 3 սենյականոց` արևելյան դիրքով բնակարան` 77 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Շենքը կառուցվել է մոնոլիտ կարկասային երկաթբետոնե կոնստրուկցիայով: Առաստաղի բարձրությունը՝ 3 մ է: Բնակարանը 0-ական վիճակում է, տեղադրվել են բարձրորակ պատուհաններ, մուտքի երկաթե դուռ: Ներսի պատերը կտրտած և գաջած վիճակում են: Նախատեսված է բարեկարգված և կանաչապատ բակ` խաղահրապարակով, բացօթյա կայանատեղիով և արգելափակոցով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, լինելու է ընդունարան, անվտանգության համակարգ, դոմոֆոն և սպասարկում: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում են բոլոր ենթակառույցները: