Երևանյան աղմուկից կտրված՝ Նոր Նորք համայնքի Մոլդովական փողոցում վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում է 40 քմ մակերես: Առաստաղի բարձրությունը 3մ է, բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, մետաղապլաստե պատուհաններ, հատակը պատված է լամինատով։ Ամբողջը գեղեցիկ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ունի բաց պատշգամբ՝ տեսարանով դեպի բակ: Շենքում գործում է վերելակ, առկա է բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։