Գրիբոյեդովի փողոցում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգումով` լուսավոր բնակարան` 54.6 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում։ Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, սենյակները համալրված են ժամանակակից և հարմարավետ կահավորանքով և որակյալ կենցաղային տեխնիկայով, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Կա բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 բարձրորակ վերելակ: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: Վաճառքն իրականացվում է ամբողջ կահավորանքով և տեխնիկայով: