Մովսես Խորենացի 1-րդ նրբանցքում վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 58 ք.մ.։ Այն գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումները կատարված են։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ։ Բաղկացած է հյուրասենյակից, առանձին խոհանոցից, 1 ննջարանից, 1 սանհանգույցից, ունի բաց պատշգամբ` շատ գեղեցիկ տեսարանով դեպի Անգլիական այգի և ամբողջ քաղաք: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։