Ավան Առինջ 1-ին միկրոշրջանում վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 46 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 2-րդ հարկում: Այն մասնակի կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով, առկա է խորդանոց։ Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, առկա է վաննա: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, տեղադրված է դոմոֆոն, ունի մեքենայի համար նախատեսված ընդհանուր օգտագործման կայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: