Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վաճառվում է երկհարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք՝ ընդհանուր 160 քմ մակերեսով և 80 քմ հողատարածքով: Տարածքը կապիտալ վերանորոգված է, բոլոր կոմունիկացիաները առկա են: Ջեռուցման համակարգը անհատական է։ Տեղադրված են մետաղապլատե պատուհաններ, օդորակիչ, հատակը պատված է կերամոգրանիտե սալիկներով և լամինատով։ Կահույքը՝ համաձայնությամբ: Տարածքը երկկողմանի անկյունային դիրքով է, մուտքը՝ առանձին փողոցից։ Ունի մեքենայի համար նախատեսված ընդհանուր օգտագործման բացօթյա կայանատեղի։ Հարմար է առևտրի կենտրոնի, գրասենյակի, գեղեցկության սրահի կամ այլ նմանատիպ գործունեության համար։