Վարձակալության է տրվում 3 հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք Թբիլիսյան խճուղում, որի շինության ընդհանուր մակերեսը 570 ք.մ. է: Ունի ընդարձակ կիսանկուղային տարածք: Ընդհանուր շենքում կա 15-ից ավելի սենյակներ: Տարածքը գտնվում է փողոցի առաջնագծում, տեսանելի է երթևեկելի բոլոր կողմերից։ Շինությունը քարից է, ճակատային մասը լայն է, շենքի դիմացը կա ավտոկայանատեղ` 4-5 մեքենայի համար նախատեսված: 3-րդ հարկում կա խոհանոց և յուրաքանչյուր հարկում մեկական սանհանգույց: Գործունեության տեսակից ելնելով` նկուղային հարկը կարող է ծառայել ըստ անհրաժեշտության։ Բոլոր կոմունալ հարմարությունները առկա են, ջեռուցումն ու հովացումը իրականացվում է օդորակիչների միջոցով: Հարմար է որպես առևտրի կենտրոն, գրասենյակ կամ նմանատիպ այլ գործունեության համար: