Վարձակալությամբ է հանձնվում 300 քմ. մակերես ունեցող, նորոգված և սենյակների բաժանումները կատարված գրասենյակային տարածք, որը գտնվում է Ամիրյան փողոցի 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Տարածքում առկա է 1 ընդարձակ սրահ և ևս 5 աշխատասենյակներ, առանձին խոհանոց և սանհանգույց։ Ընդարձակ սենյակից կարելի է ստանալ ևս 2-3 աշխատասենյակներ։ Շենքն ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, անվտանգության համակարգ։