Վարձակալությամբ է հանձնվում գեղեցիկ դիզայներական լուծում ստացած ռեստորանի տարածք, որը գտնվում է Ամիրյան փողոցի նորակառույց շենքի վերջին՝ 8-րդ հարկում։ Ռեստորանում առկա է օդափոխման համակարգ, խոհանոց, 2 մեծ սրահներ, վիտրաժային պատուհաններ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հանրապետության Հրապարակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 500 քմ։ 1-ին հարկում առկա է 20 քմ մակերեսով ընդունարան և վերելակ, որտեղից կարելի է բարձրանալ միայն ռեստորանային հարկ։ Տարածքն ունի 2 ընդարձակ սրահներ և որոշակի կահույք։ Մուտքը տեսանելի է փողոցից։