Թումանյան փողոցում՝ առաջին գծի վրա, վարձով է տրվում 2 հարկանի կոմերցիոն ունիվերսալ տարածք։ Ընդհանուր մակերեսը կազմում է 210 քմ։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, զբաղեցնում է 5 հարկանի շենքի 1-ին և կիսանկուային հարկերը։ Ունի 5 ցուցափեղկ՝ անմիջապես փողոցի կողմից։ Բաղկացած է 3 սրահից, 2 սանհանագույցից, 2 հանդերձասրահից և 1 աշխատասենյակից։ Տեղադրված է օդափոխության կենտրոնացված համակարգ, օդորակիչներ, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Տարածքը ներկայումս գործող հայտնի բրենդային խանութ է։ Գտնվում է շատ բանուկ հատվածում, հարմար է ռեստորանի, սրճարանի, խանութի, ցուցասրահի և այլ նմանատիպ գործունեություններ ծավալելու համար։