Տ. Մեծ պողոտայի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, վարձով է տրվում ունիվերսալ տարածք։ Այն զբաղեցնում է ընդհանուր 609 քմ. մակերես, գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին և կիսանկուղային հարկերում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են։ Տարածքը կապիտալ եվրո վերանորոգված է, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ 1-ին հարկը ծառայում է որպես գրասենյակային և բաղկացած է 10 և ավելի սենյակներից։ Կիսանկուղային հարկը հարմար է սննդի կետի, մարզասրահի և նմանատիպ այլ գործունեության համար։ Մուտքը փողոցի կողմից է։ Տարածքը հնարավոր է վարձակալել մասնակի՝ առաջին և կիսանկուղային հարկերը առանձին-առանձին։