Վարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան, որը կարող է ծառայել որպես գրասենյակային տարածք՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։