Երկարաժամկետ վարձակալության է տրվում 83 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք Գևորգ Քոչար և Ա. Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Դրամատիկական թատրոնի և Առագաստ սրճարանի հարեւանությամբ, հինգ հարկանի շենքի առաջին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, բոլոր կոմունիկացիաները անցկացված են, հովացումը և ջեռուցումն ապահովված է օդորակիչով։ Բաղկացած է 3 սենյակից, խոհանոցից և սանհանգույցից, առկա է 2 ցուցափեղկ։ Հարմար է ցանկացած կոմերցիոն գործունեության համար։ Շենքի դիմաց կա 10 մեքենայի համար նախատեսված կայանատեղի։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր։