Տպագրիչներ և Հնարապետության փողոցների խաչմերուկի մոտ երկարաժամկետ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք։ Այն գտնվում է հինգ հարկանի քարե շենքի առաջին հարկում և զբաղեցնում է 36 քմ ընդհանուր մակերես։ Մուտքը փողոցից է, պատուհաններին տեղադրված են վանդակաճաղեր: Տարածքը կապիտալ վերանորոգված է, բոլոր կոմունիկացիաները առկա են: Ջեռուցվում է գազի կաթսայով, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով, տեղադրված է օդորակիչ: Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Ցանկության դեպքում կտրամադրվի կահույք՝ հավելյալ վճարով: Շատ հարմար է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: