Վարձակալությամբ տրվում են գրասենյակային տարածքներ` 60 քմ -ից մինչև 1200 քմ մակերեսներով, քաղաքի կենտրոնում, Հանրապետության հրապարակից 3 րոպե հեռավորության վրա, 3 հարկանի շատ հարմարավետ բիզնես շենքում, որն ունի ձմեռային այգի` գեղեցիկ դեկորատիվ ծառերով և պուրակով, բարով, հանգստի զոնայով և կոնֆերանսի համար նախատեսված սրահներով: Գտնվում է Գրիգոր Լուսավորչի փողոցում, Ֆրասնիայի դեսպանատան և քաղաքապետարանի մոտ, անգլիական այգու հարևանությամբ: Տարածքը շատ հարմար է գրասենյակային տարբեր գործունեություններ իրականացնելու համար: Ամբողջը գեղեցիկ եվրո վերանորոգված է, առկա է ջեռուցման և հովացման համակարգեր: 1-ին հարկում կա բարձր առաստաղով ընդունարան` հետաքրքիր ինտերիերով, սյուներով և գրանիտե հատակով: Որոշ սենյակներում հատակը ծածկված է կավրոլինով: Այստեղ առկա են տարբեր չափերի առանձնասենյակներ` սանհանգույցներով և տարածքում ընդհանուր սանհանգույցներով: Կա խոհանոց, ինչը թույլ կտա օգտագործել նաև որպես լանչի համար ճաշասրահ: Շենքը ներսից ունի գեղեցիկ հարմար պատշգամբներ, որտեղ հարմար է օրվա ընթացքում հանգստանալ: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Կան նաև չվերանորոգված սենյակներ` վիտրաժներով, շատ լուսավոր և քաղաքի գեղեցիկ տեսարաններով, որոնք կարող են շատ արագ վերանորոգվել` ըստ հաճախորդի հայեցողությամբ: Շենքի մոտ կա բացօթյա ավտոկայանատեղի: Գինը` 1 քմ-ի համար 8000 դրամ, ներառյալ ջեռուցման և հովվացման ծախսերը: