Երկարաժամկետ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք` 1190 քմ մակերեսով (1-ին հարկը` 670 քմ, 2-րդ հարկը` 520 քմ), որը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 1-ին և նկուղային հարկերում, Սայաթ-Նովա պողոտայում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է շենքից անկախ կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգերով, տեղադրված է հզոր օդափոխություն (շենքից անկախ), ունի եռաֆազ հոսանք: 2 հարկում էլ առկա են բոլոր կոմունիկացիաները: Բաղկացած է ընդարձակ սրահներից, 4 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Վիտրաժներն ապահովվում են տարածքում մշտապես գեղեցիկ լուսավորություն: Մուտքը փողոցի կողմից է: Հարմար է օգտագործել որպես սուպերկամարկետ, բրենդային խանութ և նմանատիպ այլ գործունեության համար: