Վարձակալության է տրվում 4 հարկանի ունիվերսալ կոմերցիոն շենք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 2340 քմ և գտնվում է Հանրապետության փողոցում` Հանրապետության հրապարակի մոտակայքում: Տարածքի 1-ին և 2-րդ հարկերը վերանորոգված են և զբաղեցնում են 960 քմ մակերես, 3-րդ և 4-րդ հարկերը (960 քմ) գտնվում են զրոյական վիճակում: 1-ին և 2-րդ հարկերը հիմնովին վերանորոգված են, բաղկացած են 12 սենյակներից և 14 սանհանգույցից: Առաստաղի բարձրությունը 3.65 մ է, հատակը սալիկապատ է, ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչների միջոցով: Առկա է վերելակ: Տանիքում կա 400 քմ մակերեսով ընդարձակ տերասա, որը հարմար է վարձակալել և օգտագործել որպես սրճարան: Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, լավագույն հատվածում, մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառուցվացքները, բանկերը և ժամանցի վայրերը: Տարածքը հնարավոր է վարձակալել մասնակի: