Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում վարձակալության է տրվում վերանորոգված ունիվերսալ տարածքը, որը գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի կիսանկուղային հարկում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են։ Ընդհանուր մակերեսը կազմում է 63 ք. մ.։ Ունի ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգեր: Տարածքը գտնվում է անմիջապես փողոցի վրա, ունի նաև մուտք շքամուտքից: Հարմար է խանութի, գրասենյակի, գեղեցկության սրահ, սննդի կետի կամ ցանկացած այլ կոմերցիոն գործունեության համար։