Ունիվերսալ տարածք, Փոքր Կենտրոն, Երևան

16 Ապրիլ 2021
 
Արամի փողոց 606 մ2 հարկ 4/4 Կոդ` 106321   |   http://est.am/106321 click to copy the link
Վարձակալություն - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 1 անգամ

Վարձակալության է տրվում քառահարկ ունիվերսալ կոմերցիոն տարածք Արամի և Աբովյան փողոցների միջնամասում։ Բոլոր ժամանակներում Երևանի ամենամարդաշատ և պահանջված հատվածում։ Շինությունը կառուցվել է քսաներորդ դարի առաջին կեսում, համարվում է պատմամշակութային հուշարձան և գտնվում է պետության պահպանության ներքո։ Շինության ֆասադը կառուցված է տուֆի կարմիր և սև տեսակներով։ Պատշգամբները շրջապատված են երկաթյա նախշազարդ ճաղավանդակներով։ Շինության ընդհանուր մակերեսը 606 քմ։ Առաջին հարկի մակերեսը` 155քմ, առաստաղի բարձրությունը 3,46 մետր։ Ունի երկու գլխավոր մուտք։ Ճակատային մասում կան հինգ ապակյա ցուցափեղկեր։ Բաղկացած է սրահից (75քմ), նախասրահից, սանհանգույցից և մեկ ընդհանուր օգտագործման սենյակից։ Առաջին հարկի երկրորդ մուտքից նախասրահով կարելի է իջնել նկուղ։ Նկուղը օգտագործվել է որպես գինու մառան, նաև համտեսի սրահ։ Նկուղային հարկի ստորին մասը նորոգված և սպիտակեցված է, իսկ վերին հատվածում տեսանելի է բազմերանգ աղյուսից շարվածքը: Նկուղի ընդհանուր մակերեսը 89քմ, առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Բաղկացած է նախասրահից և երկու սրահներից։ Երկրորդ հարկի մակերեսը 181քմ, առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Բաղկացած է նախասրահից, խոհանոցից, երկու սանհանգույցից, սրահից (127,4քմ) և երկու բաց պատշգամբներից; Երրորդ հարկը գտնվում է զրոյական վիճակում։ Բաժանումներ արված չեն։ Ունի երկու պատշգամբ։ Ընդհանուր մակերեսը 181քմ, առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Բոլոր պատշգամբները նայում են դեպի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկին: Ջեռուցում և հովացման համակարգերը կենտրոնացված են։ Առջևում ունի 6 և ավել կայանատեղի ստանալու հնարավորություն։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա (6 #details_parking-slots-unit#)
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: մասամբ վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 3
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: 89 մ2
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ