Վարձակալությամբ է հանձնվում 105 քմ. մակերես ունեցող, կապիտալ վերանորոգված ունիվերսալ տարածք, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում` 5 հարկանի շենքի 1-ին հարկում։ Բաղկացած է 2 սենյակից, խոհանոցից և 2 սանհանգույցից։ Տարածքն ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ և անվտանգության համակարգ: Մուտքը անմիջապես փողոցի կողմից է, ունի նաև մուտք բակի կողմից: Ֆասադային հատվածը մեկ դուռ և մեկ պատուհան ցուցափեղկով է և փակվում է երկաթե շերտավարագույրով: Խոհանոցը կահավորված է, պատուհանները եվրո են, հատակը ծածկված է պրեսգրանիտով: