Մ. Մաշտոցի պողոտայում` Կասկադի հարևանությամբ, վարձով է տրվում ունիվերսալ տարածք, որը զբաղեցնում է 105 ք.մ. մակերես։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Բաղկացած է 3 սրահից, 1 սանհանգույցից և խոհանոցից։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակչով։ Տարածքն ունի առանձին մուտք։ Տեղադրված է ձայնաազդանշանային անվտանգության համակարգ, տեսախցիկներ, ինչպես նաև պատուհանները ճաղավանդակներով են: Տարածքը հարմար է գրասենյակի, ատամնաբուժարանի, համակարգչային ոլորտի կամ այլ նմանատիպ գործունեության համար: