Վարձակալության է տրվում կոմերցիոն տարածք՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Չեխով և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքը վերանորոգված է, տեղադրված է օդորակիչ և եվրո պատուհաններ։ Առաստաղի բարձրությունը 4 մետր է։ Բաղկացած է 3 սենյակից, պահեսատյին հատվածից և սանհանգույցից։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Տարածքը գտնվում է առաջին գծի վրա։ Մուտք ունի և՛ փողոցի, և՛ բակի կողմից։ Հարմար է խանութի, գեղեցկության սրահի և նմանատիպ այլ գործունեությունների համար։