Երկարաժամկետ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն 2 հարկանի շինություն՝ 631.8 քմ մակերեսով և 1.755 քմ հողատարածքով՝ Շենգավիթի Եղբայրության փողոցում՝ Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանի մոտ։ Այն ունի հին նորոգում, որոշ հատվածներ վերջերս են վերանորոգվել։ Նախկինում շենքում գործել է մանկապարտեզ։ Շենքն ունի 44 սենյակ, 4 սանհանգույց (2-ական ամեն հարկում), 2-րդ հարկում կա 2 բաց պատշգամբ, 1-ին հարկում՝ խոհանոց և խորդանոց։ Սենյակների մի մասը կահավորված է։ Բակը պարսպապատված է, առկա է բացօթյա կայանատեղի։ Մուտքը փողոցից է։ Կարող է օգտագործվել որպես մանկապարտեզ, գրասենյակ, բժշկական կենտրոն և այլն: