Վարձով է տրվում կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 70 ք.մ.։ Այն գտնվում է Արշակունյաց պողոտայում՝ Երևան մոլի դիմաց` անմիջապես 1-ին գծի վրա: Տարածքը տեղակայված է 5 հարկանի շենքի նկուղային հարկում։ Ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ունի ջեռուցման և օդափոխության համակարգեր։ Մուտքը փողոցի կողմից է: Հարմար է գրասենյակի, գեղեցկության սրահի, սննդի կետի կամ նմանատիպ այլ գործունեության համար: