Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1300 քմ և ունի փողոցին հարակից բացօթյա տարածք` 400 քմ մակերեսով: Այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Օհանովի փողոցում, "Երևան Սիթի" սուպերմարկետի հարևանությամբ: Շինությունը բաղկացած է 2 հարկերից, 1-ին հարկի հիմնական աշխատանքներն ավարտված են, մնացել է կոսմետիկ վերանորոգումը, 2-րդ հարկը կապիտալ վերանորոգված է: Առաստաղների բարձրությունը 3 մ է: 1-ին հարկը ունի 3 մուտք փողոցից, բաղկացած է ընդարձակ սրահից և պահեստային տարածքից` բակից իր առանձին մուտքով: 2-րդ հարկը բաղկացած է 3 սրահներից, ադմինիստրատիվ հատվածից (120 քմ), որն ունի 2 մուտք` փողոցից և բակից: Այստեղ` ամբողջ տարածքում տեղադրված են վիտրաժային պատուհաններ, ինչը տարածքին հաղորդում է գեղեցիկ լուսավորություն: Առկա են 4 սանհանգույցներ, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Տարածքը բազմաֆունկցիոնալ է, հարմար է որպես սուպերմարկետ, կենցաղային ապրանքների գիպերմարկետ, "ֆուդկորդ", ռեստորանային համալիր, երեխաների զվարճանքի կենտրոն, կլինիկա և նմանատիպ այլ գործունեություն իրականացնելու համար: