Դավթաշենում, Տիգրան Պետրոսյան փողոցի 1-ին գծում վարձակալության է տրվում` հնարավոր է նաև մաս-մաս ունիվերսալ կոմերցիոն 3 հարկանի տարածք` 345 քմ մակերեսով (յուրաքանչյուր հարկը` 115 քմ), որի բոլոր հարկերն ունեն առանձին մուտքեր: Տարածքն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի եռաֆազ հոսանք, գազ, ջուր, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Բոլոր հարկերում առկա են սանհանգույցներ, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տարածքը կապիտալ վերանորոգված է, բաղկացած է 8-ից ավելի սրահներից և առանձնասենյակներից, կա խոհանոց` կահավորված և համալրված տեխնիկայով: Ամբողջը կահավորված է գրասենյակային կահավորանքով և համակարգիչներով: Հարմար է գրասենյակային գործունեության համար, որպես մանկական զարգացման կենտրոն, կլինիկա և նմանատիպ այլ բիզնես նպատակների համար: