Կիևյան փողոցի վրա՝ մետրոյի "Բարեկամություն" կայանի հարևանությամբ վարձով է տրվում այս ունիվերսալ տարածքը, որը գտնվում է 2 հարկանի շինության 1-ին հարկում և զբաղեցնում է 40 ք.մ. մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ունի առանձին սանհանգուց, որը սալիկապատված է։ Ունի օդորակիչ։ Տրվում է օֆիսային գույքի հետ։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Հարմար է կոմերցիոն ցանկացած գործունեության համար։ Մոտակայքում են ABB բանկը, "Շանթ" հեռուստաընկերությունը։