Բաբայան փողոցում, "Մոնումենտ"-ի հարևանությամբ վարձակալության է տրվում գրասենյակային տարածք, որը զբաղեցնում 86 քմ մակերես և գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Կա հնարավորություն վարձակալել նաև նկուղային հարկը` 88 քմ մակերեսով: Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով: Բոլոր կոմունիկացիաներն առկա են։ Բաղկացած է 4 սենյակից, խոհանոցային հատվածից և 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Հարմար է ծառայեցնել ցանկացած գրասենյակային գործունեություն իրականացնելու համար: Նկուղային հարկն ունի առանձին մուտք, գտնվում է մաքուր նորմալ վիճակում: Բաղկացած է 2 սրահից, միջանցքից, ունի 1 սանհանգույց: Հնարավոր է վարձակալել 2 հարկը միասին` 850.000 դրամով, նաև` առանձին: