Ադոնցի փողոցում, վարձակալության է տրվում 2 հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 550 քմ: Առաստաղները բարձր են` 3.3 մ: Կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: 1-ին հարկը բաղկացած է 1 ընդարձակ սրահից, որտեղ գործել է սրճարան, 2-րդ հարկում կա 7 սենյակ, բոլորն ունեն առանձին սանհանգույցներ: Կա աշխատասենյակ, պահեստային սենյակ, խոհանոց, որը կահավորված է և հագեցած է անհրաժեշտ գույքով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ամբողջ տարածքը կահավորված է ըստ անհրաժեշտության, հագեցած գույքով: Կա նաև նկուղ: Հարմար է ցանկացած գործունեության համար` որպես սրճարան, ռեստորան, հյուրանոցային գործունեության և նմանատիպ այլ բիզնես նպատակների համար: