Ունիվերսալ տարածք, Արաբկիր, Երևան

09 Մարտ 2022
 
Ազատության պողոտա 7,000 մ2 հարկ 2/2 Կոդ` 111732   |   http://est.am/111732 click to copy the link
Վարձակալություն - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ, Հաղթանակի զբոսայգու լճի հարևանությամբ վարձակալության է տրվում գործող ունիվերսալ տարածք` ժամանցի համալիր, որը բաղկացած է ռեստորանից և հյուրանոցից: Տարածքի ընդհանուր մակերեսը` հողատարածքով 7000 քմ է: Տարածքը վերանորոգված է, ապահովված է եռաֆազ հոսանքով, անհատական ջեռուցման համակարգով և բոլոր կոմունիկացիաներով, սրահներն ու սենյակները համալրված են կահավորանքով, հագեցած են օդորակիչներով և անհրաժեշտ տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Ռեստորանը տեղակայված է 2 հարկանի շենքում, 1-ին հարկը 500 քմ է, 2-րդ հարկը` 200 քմ: Յուրաքանչյուր հարկում կա ընդարձակ սրահ, սանհանգույց և խոհանոց: Սրահները համապատասխան կահավորված են: Բակը բարեկարգ է, ունի գեղեցիկ դեկորատիվ ավազան, ամառային տաղավարներ, ծառերով կանաչապատ տարածք: Այստեղ հարմար է կազմակերպել տարբեր հանդիսություններ: Հյուրանոցը բաղկացած է 10 քոթեջից և բացօթյա տարածքից, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով: Միջավայրը գեղեցիկ է, հատկապես ամռանը: Առկա է ընդարձակ բացօթյա ավտոկայանատեղի: Համալիրը հնարավոր է վարձակալել 2 առանձին մասով, որպես ռեստորան կամ հյուրանոց:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: նորմալ
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ