Ունիվերսալ տարածք, Արաբկիր, Երևան

26 Հոկտեմբեր 2022
 
Կոմիտասի պող. 664 մ2 հարկ 2/2 Կոդ` 111138   |   http://est.am/111138 click to copy the link
Վարձակալություն - 5,500,000 Դ/ամիս

Վարձակալության է տրվում 2 հարկանի ունիվերսալ նշանակության հասարակական տարածք` 664,5 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում: Շենքն ունի բունկեր և նկուղային տարածք: Առկա է վերելակ՝ նկուղային հարկից, ինչպես նաև աստիճանավանդակ: Տարածքը գտնվում է առաջին գծում, բանուկ հատվածում: Այն կապիտալ վերանորոգված է, ամբողջությամբ ապակեպատ է (վիտրաժային պատուհաններ), 2-րդ հարկում առկա է շքապատշգամբ: Բաղկացած է 23 սրահներից, առանձին ընդարձակ խոհանոցից և 5 սանհնագույցից, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Տարածքն ապահովված է օդափոխության համակարգով, յուրաքանչյուր սենյակում կա օդորակիչ: Առկա է ավտոկայանատեղի նախատեսված մոտ 10 մեքենայի համար: Ունի 2 մուտք` փողոցից և ավտոկայանատեղիից: Տարածքը գտնվում է անմիջապես կանգառի մոտ, բազմաֆունկցիոնալ է, հարմար է բանկի մասնաճյուղի, գրասենյակի, բժշկական կենտրոնի և նմանատիպ այլ գործունեության համար: Տարածքի վարձավճարի գինը ենթակա է քննարկման միայն երկարաժամկետ վարձակալելու դեպքում:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: օդորակիչ
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: 0 մ2
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ