Վաճառվում է նորակառույց գեղեցիկ հյուրանոց՝ 720 քմ. բնակելի մակերեսով և 700 քմ. հողատարածքով, որը գտնվում է Գոգոլ փողոցում։ Հյուրանոցը կապիտալ նոր կառուցված և դեռևս չբնակեցված է։ Բաղկացած է ընդհանուր 12 սենյակից։ Ննջասենյակները 8 հատ են և բոլորը իրենց առանձին սանհանգույցներով։ Ննջասենյակներից երեքը ունեն բաց պատշգամբներ, իսկ մնացած սենյակները՝ ֆրանսիական պատշգամբներ։ Տարածքը ջեռուցվում է գազի կաթսայի միջով, տեղադրված են նաև օդորակիչներ։ Հյուրանոցն ունի կանաչապատ և բարեկարգ բակ՝ պտղատու ծառերով և եղևնիներով, ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար։