Վարձակալության է տրվում գրասենյակային տարածք` 221 քմ մակերեսով, որը գտնվում է Փ. Բուզանդ փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն բարձրորակ կապիտալ վերանորոգում ունի: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 1 ընդարձակ սրահ` սանհանգույցով և 2 առանձնասենյակ` իրենց սանհանգույցներով: 2 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը ընդարձակ է, կարելի է օգտագործել որպես սենյակ, գեղեցիկ հարմարավետ կահավորված է, ապահովված է տեխնիկայով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Մոտակայքում կա զբոսայգի, բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: