Վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք` գեղեցիկ յուրօրինակ վերանորոգված` 211 քմ մակերեսով, որը գտնվում է Փ. Բուզանդ փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ, 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 1 ընդարձակ սրահ` սանհանգույցով և 2 առանձնասենյակ` իրենց սանհանգույցներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված է, ապահովված է տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Մոտակայքում կա զբոսայգի, բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: