Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, վարձակալության է տրվում գրասենյակային տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 208 քմ և գտնվում է 9 հարկանի նորակառույց բիզնես դասի շենքի 5-րդ հարկում: Տարածքը կապիտալ եվրո վերանորոգված է, ինտերիերն իրականացված է կրեատիվ լուծումներով և ժամանակակից պահանջներին համապատասխան: Ապահովված է հաճելի մթնոլորտ, թե էսթետիկ թե ֆունկցիոնալ առումներով: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված համակարգով է գործում, ունի նաև օդափոխության համակարգ: Բաղկացած է 4 սրահից, խոհանոցից և 2 սանհանգույցներից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է 2 վերելակ: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ են բոլոր ժամանցի վայրերն ու ենթակառույցները: Վարձակալության է հանձնվում առկա կահույքի հետ միասին: Վարձակալության գինը պայմանագրային է: Գործակալություն է: