Վարձակալությամբ է տրվում 1270 քմ մակերեսով գրասենյակային տարածք, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի 2-րդ և 3-րդ հարկում։ Տարածքը վերանորոգված է։ Ունի անհատական ջեռուցման համակարգ: Բաղկացած է 40 սենյակից, 4 սանհանգույցից, 3 հատ տնօրենի սենյակ` նախասրահով և սանհանգույցով: Բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Վարձավճարի մեջ ներառվում է ԱԱՀ և կոմունալ վճարները: