Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում վարձով է տրվում 3 սենյականոց գրասենյակային տարածք, որը զբաղեցնում է 110 ք.մ. մակերես։ Այն գտնվում է 3 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Բաղկացած է 3 սրահից, 2 սանհանգույցից, խոհանոցից և 2 բաց պատշգամբից` դեպի փողոց և դեպի բակ բացվող։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակչով։ Տարածքը հարմար է նաև որպես բնակարան վարձակալելու համար: