Լեռ Կամսարի փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում 95 քմ մակերեսով գրասենյակային տարածք, որը է գտնվում է 3 հարկանի շենքի 2-րդ հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ունի անհատական ջեռուցման համակարգ, առկա է օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Բաղկացած է 3 սենյակներից, խոհանոցից և սանհանգույցից: Խոհանոցը կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Տարածքը հարմար է օգտագործել որպես գրասենյակ, մանկական զարգացման կենտրոն և նմանատիպ այլ գործունեություն իրականացնելու համար: Մոտակայքում է գտնվում Ամերիկյան համալսարանը, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանը, տարբեր խանութներ ու ժամանցի վայրեր: