Հակոբ Հակոբյան փողոցում՝ Բարեկամություն մետրոյի մոտակայքում վարձակալության է տրվում 285 քմ մակերեսով ընդարձակ գրասենյակային տարածք։ Տարածքը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, փողոցի 1-ին գծում: Ունի առանձին մուտք` փողոցի կողմից, արտաքին գովազդ փակցնելու հնարավորություն: Այն կապիտալ վերանորոգված է, հատակը սալիկապատված է, ունի անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է օդորակիչ: Առաստաղը բարձր է: Բաղկացած է 5-ից ավելի սենյակներից, ունի սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Պատուհանները նայում են դեպի փողոց և բակ: