Երկարաժամկետ վարձակալության է տրվում 100 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք Մարշալ Բաղրամյան պող. 50Ա հասցեով՝ 4 հարկանի քարե շենքի 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, պանորամային պատուհաններ, հատակը սալիկապատված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական սալիկներով և հագեցած սանտեխնիկայով։ Տարածքն ունի 5 սենյակ, սանհանգույց, կահավորված խոհանոց՝ անհրաժեշտ սարքավորումներով, տաք և սառը ջուր, 2 օդորակիչ, ջեռուցման համակարգ` կաթսա, սառնարան, ինտերնետ, Wi-Fi, անվտանգության տեսախցիկներ։ Կա բաց ավտոկայանատեղի։ Տարածքը տրվում է վարձով գույքով և տեխնիկայով: