Այգեձոր փողոցում վարձակալության է տրվում լյուքս դասի գրասենյակային տարածք, որն ունի հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի ձորը: Այն 3 հարկանի ինքնատիպ շինությամբ առանձնատուն է` 440 քմ մակերեսով, և ունի հողատարածք` 540 քմ մակերեսով: Կոնստրուկտիվ լուծումների շնորհիվ շենքը դրսից 2 հարկանի է, ներսից 3: Այն նորակառույց է և չբնակեցված, նորոգված է բարձրարժեք նյութերով, ինտերիերը մշակվել է առանձնահատուկ իտալական նրբագեղությամբ, հատակը սալիկապատվել է գրանիտով և մարմարով: 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույցը և լվացքատունը, 2-րդ հարկում կա հյուրասենյակ, փոքր խոհանոց, բաց պատշգամբ, 3-րդ հարկում` 3 ննջասենյակներ (մասթերբեդրում), որոնք ունեն բաց պատշգամբներ, զգեստասենյակներ ու սանհանգույցներ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Բակը աչք է շոյում և էսթետիկ հաճույք պատճառում: Այն ունի բոլոր հարմարությունները հանգիստն անցկացնելու համար, ապահովված է ամառային զրուցարանով, բարով, խոհանոցային հատվածով, կանաչապատ տարածքով և տեռասայով, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Տարածքն ապահովված է անվտագության համակարգով, դարպասները հեռակառավարվող են: