Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Չարենցի թանգարանի մոտ, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, առկա է առանձին լվացքասենյակ։ Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի այգի։ Կախված օրերի քանակից գինը փոփոխական է։