Օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ նորակառույց այգու դիմաց, 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։