Խորենացի և Մաշտոց փողոցների խաչմերուկում օրավարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 38 քմ.: Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Մուտքի դուռը երկաթե է, հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցը սալիկապատված է։ Ունի բաց պատշգամբ։ Խոհանոցը և սանհանգույցը կահավորված են։ Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Մոտակայքում գործում են բազմաթիվ սրճարաններ, խանութներ և այլն: