Օրավարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը։