Օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան փողոցում՝ 3 հարկանի քարե շենքի 3-րդ և ավելացված 4-րդ հարկերում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը։