Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում՝ 4 հարկանի շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ՝ դեպի Հյուսիսային պողոտա նայող։ Բնակարանը հնարավորություն ունի ընդունել մինչև 7-8 հյուր։ Գինը կարող է փոփոխվել՝ կախված մարդկանց և օրերի քանակից։